Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում գտնվում է բռնությամբ անհետացման հանցագործություն կատարելու համար կասկածվողը, պետք է կալանավորի կամ ձեռնարկի այլ իրավական միջոցներ, եթե անհրաժեշտ է, նրա ներկայությունը ապահովելու համար, եթե իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո նա կհամարի, որ հանգամանքներն այդպես են պահանջում: Այդպիսի կալանքը և այդպիսի մյուս իրավական միջոցները, ինչպես նախատեսված է Կողմ պետության օրենքով, պետք է կատարվեն այնպիսի ժամկետներում, երբ անհրաժեշտ է ապահովել անձի ներկայությունը քրեական, հանցագործին այլ պետության հանձնման կամ փոխանցման ընթացակարգերում:

2. Կողմ պետությունը, որը ձեռնարկել է սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները, պետք է անմիջապես իրականացնի նախաքննություն և հետաքննություն՝ փաստերը հաստատելու համար: Նա պետք է ծանուցի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Կողմ պետություններին սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկած միջոցների մասին, ներառյալ` կալանքի և կալանքի հիմնավորված հանգամանքների և իր նախաքննության ու հետաքննության արդյունքների մասին` նշելով, թե մտադի՞ր է արդյոք իրականացնել իր լիազորությունը:

3. Կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր անձ, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, կարող է անմիջապես կապ հաստատել այն պետության լիազոր ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը համարվում, կամ եթե քաղաքացիություն չունի, այն պետության ներկայացուցչի հետ, որտեղ սովորաբար բնակվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։