Հոդված 14
Հոդված 14
1. Կողմ պետությունները պետք է միմյանց տրամադրեն բազմակողմանի իրավական օգնություն՝ կապված բռնությամբ անհետացման հանցագործությանն առնչվող քրեական դատավարության հետ, ներառյալ իրենց տրամադրության տակ եղած վկայությունները, որոնք անհրաժեշտ են դատավարության համար:
2. Այսպիսի բազմակողմանի իրավական օժանդակությունը պետք է իրականացվի հայցվող Կողմ պետության օրենքով նախատեսված պայմաններին կամ իրավական օժանդակության մասին կիրառվող պայմանագրերին համապատասխան, ներառյալ մասնավորապես այն պայմանները, որոնց պատճառով հայցող Կողմ պետությունը կարող է մերժել տրամադրել բազմակողմանի իրավական օժանդակություն կամ դրա վերաբերյալ վերապահումներ անել` առաջ քաշելով որոշակի պայմաններ: