Հոդված 32
Հոդված 32
Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունը կարող է ցանկացած ժամանակ հայտարարել, որ ճանաչում է Կոմիտեի` հաղորդագրություններ ստանալու և քննարկելու լիազորությունը, ուր Կողմ պետությունը պնդում է, որ մյուս Կողմ պետությունը չի կատարում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները: Կոմիտեն չպետք է ընդունի այն Կողմ պետությանն առնչվող հաղորդագրությունները, որը չի արել նման հայտարարություն, և ոչ էլ այն Կողմ պետությունից ստացվող հաղորդագրությունները, որը չի արել նման հայտարարություն: