Հոդված 16
Հոդված 16
1. Ոչ մի Կողմ պետություն չպետք է անձին վտարի, վերադարձնի կամ հանձնի այլ պետության, որտեղ փաստացի հիմքեր կան ենթադրելու համար, որ նա կարող է ենթարկվել բռնությամբ անհետացման:
2. Որոշելու համար, թե կա՞ն արդյոք այդպիսի հիմքեր, իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն բոլոր հանգամանքները, ներառյալ, երբ կիրառելի է, շահագրգիռ պետությունում մարդու իրավունքների կոպիտ, սարսափելի կամ զանգվածային խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների առկայությունը: