Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

1. Եթե Կոմիտեն ստանում է հավաստի տեղեկատվություն, որտեղ մատնանշվում է, որ Կողմ պետությունը լրջորեն խախտում է սույն Կոնվենցիայի դրույթները, նա կարող է համապատասխան Կողմ պետության հետ խորհրդակցելուց հետո խնդրել իր մեկ կամ մի քանի անդամներին այցելել այդ պետություն և անհապաղ հաշվետվություն ներկայացնել դրա վերաբերյալ:

2. Կոմիտեն պետք է գրավոր ծանուցի համապատասխան Կողմ պետություն այցելություն կազմակերպելու իր մտադրության մասին` նշելով պատվիրակության կազմի և այցելության նպատակի մասին: Կողմ պետությունը պետք է Կոմիտեին պատասխանի խելամիտ ժամկետում:

3. Կողմ պետության կողմից հիմնավորված հարցման հիման վրա Կոմիտեն կարող է որոշում կայացնել այցելությունը հետաձգելու կամ չեղյալ համարելու վերաբերյալ:

4. Եթե Կողմ պետությունը այցելությունը կատարելու համաձայնություն է տալիս, Կոմիտեն և համապատասխան Կողմ պետությունը պետք է համատեղ աշխատեն այցելության պայմանները որոշելու համար, և Կողմ պետությունը պետք է Կոմիտեին տրամադրի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այցելությունն իրականացնելու համար:

5. Այցելությունից հետո Կոմիտեն պետք է համապատասխան Կողմ պետությանը հայտնի իր դիտողություններն ու առաջարկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։