Անցնել բովանդակությանը

Հոդված 44

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44

1. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ պետություն կարող է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկություն անել և այն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը պետք է այնուհետև հաղորդի առաջարկված փոփոխության մասին սույն Կոնվենցիայի Կողմ պետություններին՝ խնդրելով, որ իրեն հայտնեն, թե արդյոք համաձա՞յն են հրավիրել Կողմ պետությունների խորհրդաժողով՝ առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ քվեարկություն անցկացնելու նպատակով: Այն դեպքում, երբ հաղորդման օրվանից 4 ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն 1/3-ը համաձայն է այդպիսի խորհրդաժողով հրավիրել, Գլխավոր քարտուղարը գումարում է խորհրդաժողովը ՄԱԿ-ի հովանու ներքո:

2. Խորհրդաժողովին ներկա գտնվող և քվեարկող Կողմ պետությունների 2/3-րդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն պետք է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվի բոլոր Կողմ պետություններին` ընդունելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում, երբ սույն Կոնվենցիայի Կողմ պետությունների 2/3-ն ընդունել է այն` համապատասխան սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

4. Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դառնում են պարտադիր այն Կողմ պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս Կողմ պետությունների համար պարտադիր են միայն սույն Կոնվենցիայի դրույթները և նրանց կողմից ավելի վաղ ընդունված բոլոր փոփոխությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։