Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

1. Կողմ պետությունը սույն Կոնվենցիայի վավերացման ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է հայտարարել, որ ինքը ճանաչում է Կոմիտեի իրավասությունը՝ իր իրավասության տակ գտնվող անհատներից կամ նրանց անունից հանդես եկող անձանցից ստանալու և քննարկելու հաղորդագրություններն այն մասին, որ իրենք համապատասխան Կողմ պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթների խախտման տուժող են: Կոմիտեն չպետք է ընդունի Կողմ պետությանը առնչվող որևէ հաղորդագրություն, որը չի արել նման հայտարարություն:

2. Կոմիտեն պետք է համարի հաղորդագրությունն անընդունելի, եթե`

ա. հաղորդագրությունն անանուն է.

բ. իրենից ներկայացնում է նման հաղորդագրության ներակայացման իրավունքի չարաշահում կամ սույն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի է.

գ. նույն հարցը ուսումնասիրվում է միջազգային հետաքննության մեկ այլ` նման բնույթի ընթացակարգի կամ կարգավորման շրջանակներում.

դ. իրավական պաշտպանության ներպետական առկա միջոցները չեն սպառվել: Այս կանոնը չպետք է կիրառվի, եթե պաշտպանության միջոցների կիրառումն անհիմն կերպով երկարաձգվում է:

3. Եթե Կոմիտեն համարում է, որ հաղորդագրությունը բավարարում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները, նա պետք է հաղորդագրությունը փոխանցի համապատասխան Կողմ պետությանը՝ նրան խնդրելով տրամադրել դիտողություններ ու մեկնաբանություններ Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում:

4. Հաղորդագրությունը ստանալուց հետո և նախքան ըստ էության որոշում կայացնելը Կոմիտեն ցանկացած ժամանակ համապատասխան Կողմ պետության քննարկմանը կարող է փոխանցել անհետաձգելի հարցումը, որպեսզի Կողմ պետությունը ձեռնարկի այնպիսի ժամանակավոր միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` թույլ չտալու, որպեսզի ենթադրվող բռնությունների զոհերին անուղղելի վնաս հասցվի: Կոմիտեի կողմից նման հնարավորության օգտագործումը չի կանխորոշում հաղորդագրության ընդունելի լինելու մասին որոշումը կամ դրա ըստ էության քննարկումը:

5. Կոմիտեն պետք է անցկացնի փակ հանդիպումներ սույն հոդվածի համաձայն հաղորդագրություններ քննարկելիս: Նա հաղորդագրության հեղինակին պետք է տեղեկացնի համապատասխան Կողմ պետության կողմից տրամադրված պատասխանների մասին: Երբ Կոմիտեն որոշում է ավարտել ընթացակարգը, նա պետք է իր տեսակետը հաղորդի Կողմ պետությանը և հաղորդագրության հեղինակին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։