Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն բռնությամբ անհետացման հանցագործության համար պետք է սահմանի համապատասխան պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրա լրջությունը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է սահմանի.

ա. մեղմացուցիչ հանգամանքներ մասնավորապես այն անձանց համար, ովքեր, բռնությամբ անհետացման գործողություն իրականացնելուն մասնակից լինելով հանդերձ, արդյունավետորեն օժանդակում են անհետացած անձի կենդանի վերադարձմանը կամ հնարավոր են դարձնում բռնությամբ անհետացմանն առնչվող հանգամանքները պարզաբանելը կամ բռնությամբ անհետացում իրականացնող անձանց ինքնությունը պարզելը.

բ. առանց խախտելու մյուս քրեական ընթացակարգերը` ծանրացուցիչ հանգամանքներ. մասնավորապես անհետացած անձի մահվան կամ հղի կանանց, անչափահասների, հաշմանդամների կամ այլ` մասնավորապես խոցելի անձանց` բռնությամբ անհետացման գործողություն կատարելու հետ կապված դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։