Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

1. Անհետացած անձի որոնման և գտնվելու վայրը պարզելու վերաբերյալ հարցումը` որպես հրատապ հարց, կարող է ներկայացվել Կոմիտեին անհետացած անձի հարազատների, նրանց իրավական ներկայացուցիչների, պաշտպանների կամ նրանց կողմից լիազորված այլ անձի կողմից, ինչպես նաև օրինական շահ ունեցող որևէ անձի կողմից:

2. Եթե Կոմիտեն համարի, որ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված հրատապ հարցումը`

ա. ակնհայտորեն հիմնավորված է.

բ. նման հարցումներ ներկայացնելու իրավունքի խախտում չէ.

գ. արդեն պատշաճ կերպով ներկայացվել է տվյալ Կողմ պետության իրավասու մարմիններին, օրինակ` այն մարմիններին, որոնք ունեն հետաքննություն իրականացնելու լիազորություն, եթե կա այդպիսի հնարավորություն.

դ. սույն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի չէ, և

ե. նույն հարցը չի ուսումնասիրվում միջազգային հետաքննության` նման բնույթի մեկ այլ ընթացակարգի կամ կարգավորման շրջանակներում, նա պետք է տվյալ Կողմ պետությանը խնդրի տրամադրել իրեն տեղեկատվություն անձանց որոնման վիճակի վերաբերյալ Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ Կողմ պետության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա Կոմիտեն պետք է Կողմ պետությանը փոխանցի առաջարկություններ, ներառյալ այն հարցումը, որի համաձայն Կողմ պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր` ներառյալ միջանկյալ միջոցները, խնդրո առարկա անձի գտնվելու վայրը պարզելու և նրան պաշտպանելու համար` սույն Կոնվենցիային համապատասխան, և տեղեկացնելու համար Կոմիտեին որոշակի ժամկետներում ձեռնարկված միջոցների մասին` հաշվի առնելով իրավիճակի անհետաձգելիությունը: Կոմիտեն պետք է տեղեկացնի այն անձին, որը ներկայացրել է անհետաձգելի քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հարցում, իր առաջարկությունների և պետության կողմից իրեն տրամադրված տեղեկատվության մասին, եթե այդպիսիք առկա են:

4. Կոմիտեն պետք է շարունակի ջանքեր գործադրել` աշխատելու համար համապատասխան Կողմ պետության հետ, քանի դեռ որոնվող անձի ճակատագրի լուծումը մնացել է անհայտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։