Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

1. Սույն Կոնվենցիայով հաստատված իրավասությունների շրջանակներում Կոմիտեն պետք է համագործակցի ՄԱԿ-ի համապատասխան բոլոր մարմինների, գրասենյակների և մասնագիտացված գործակալությունների ու հիմնադրամների հետ` հիմնադրված միջազգային փաստաթղթերով և ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով, պայմանագրային մարմինների հետ և համապատասխան տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների կամ մարմինների հետ, ինչպես նաև համապատասխան բոլոր պետական հաստատությունների, գործակալությունների կամ գրասենյակների հետ, որոնք աշխատում են բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության ուղղությամբ:

2. Իր լիազորությունների կատարման շրջանակներում Կոմիտեն պետք է խորհրդակցություններ անցկացնի մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերով հիմնադրված մյուս համապատասխան մարմինների, մասնավորապես «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների» մասին միջազգային դաշնագրով հիմնադրված Մարդու իրավունքների կոմիտեի հետ` նրանց դիտողությունների և առաջարկությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։