Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Եթե բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած ենթադրյալ անձը հայտնաբերվում է Կողմ պետության իրավասության տակ գտնվող տարածքում, և եթե տվյալ պետությունը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, մեկ այլ պետությանը կամ միջազգային քրեական դատարանին, որի իրավասությունն ինքը ճանաչել է, այդ անձին չի հանձնում կամ փոխանցում, ապա այն պետք է տվյալ գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

2. Այս մարմինները պետք է նույն ձևով որոշում կայացնեն, ինչպես կկայացնեն ցանկացած լուրջ բնույթի այլ հանցագործության դեպքում՝ տվյալ Կողմ պետության օրենքի համաձայն: 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում դատական հետապնդման և դատապարտման համար պահանջվող վկայության չափանիշները չպետք է լինեն նվազ խիստ, քան 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում:

3. Յուրաքանչյուր անձի համար, որի նկատմամբ բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված դատական հետապնդում է իրականացվում, պետք է երաշխավորվի արդար վերաբերմունք դատավարության բոլոր փուլերում: Յուրաքանչյուր անձ, որին դատում են բռնությամբ անհետացման հանցագործության համար, պետք է օգտվի արդար դատական վարույթի իրավունքից` օրենքով ստեղծված իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանում կամ միջնորդ դատարանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։