Հոդված 21
Հոդված 21
Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ ազատազրկված անձանց ազատ արձակումը իրականացվի այնպիսի պայմաններում, որոնք թույլ կտան հավաստիանալ, որ նրանք իսկապես ազատ են արձակվել: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է նաև երաշխավորի նման անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և նրանց հնարավորությունը՝ ազատ արձակման ժամանակ ամբողջովին օգտվել իրենց իրավունքներից, առանց խախտելու որևէ պարտավորություն, որին նման անձինք կարող են ենթարկվել ազգային օրենքի համաձայն: