Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի, իր քրեական օրենքի համաձայն, անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու և պատժելու համար.

ա. բռնությամբ անհետացած այն երեխաների անօրինական տեղափոխումը, որոնց հայրը, մայրը կամ օրինական խնամակալը ենթարկվել են բռնությամբ անհետացման, կամ երեխան ծնվել է բռնությամբ անհետացման ենթարկված մոր գերության ընթացքում.

բ. վերը բերված «ա» ենթակետում նշված երեխաների ինքնությունը հաստատող փաստաթղթերը կեղծելը, թաքցնելը կամ ոչնչացնելը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաներին որոնելու, նրանց ինքնությունը հաստատելու և իրենց ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ` իրավական ընթացակարգին և կիրառվող միջազգային համաձայնագրերին համապատասխան:

3. Կողմ պետությունները պետք է միմյանց օժանդակեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաների որոնման, ինքնության հաստատման և գտնվելու վայրի հայտնաբերման հարցերում:

4. Հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու անհրաժեշտությունը և նրանց` ինքնությունը պահելու և վերականգնելու իրավունքը, ներառյալ նրանց քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը, ինչպես նախատեսված է օրենքով, Կողմ պետություններում, որոնք ճանաչում են որդեգրման համակարգը կամ երեխաներին խնամակալության հանձնման մյուս ձևերը, պետք է լինեն իրավական ընթացակարգեր` վերանայելու որդեգրման և խնամակալության հանձնման ընթացակարգը և անհրաժեշտության դեպքում չեղյալ համարելու բռնությամբ անհետացման արդյունքում կատարված երեխաների որևէ որդեգրում կամ խնամակալության հանձնում:

5. Բոլոր դեպքերում և մասնավորապես սույն հոդվածին վերաբերող հարցերում երեխայի բարձրագույն շահերը պետք է առաջնային ուշադրության արժանանան, և այն երեխան, որն ընդունակ է ինքնուրույն կարծիք հայտնելու, պետք է իրավունք ունենա ազատորեն արտահայտելու դա, որը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

Բաժին II

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։