Հոդված 22
Հոդված 22
Առանց խախտելու 6-րդ հոդվածը` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ կանխարգելելու և ընտրելու պատժամիջոցները հետևյալ խախտումների համար.
ա. 17-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետում և 20-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտպանության միջոցների օգտագործման ձգձգում կամ խոչընդոտում.
բ. որևէ անձի ազատազրկման մասին գրանցման հետ կապված լիազորությունների չկատարում կամ ցանկացած տեղեկատվության գրանցում, որը պաշտոնական գրանցման համար պատասխանատու պաշտոնատար անձը իմացել է կամ պետք է իմանար, որ սխալ է.
գ. անձի ազատազրկման մասին տեղեկատվության տրամադրման մերժում կամ սխալ տեղեկատվության տրամադրում, եթե նույնիսկ նման տեղեկատվության տրամադրման համար օրինական պահանջները բավարարվել են: