Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի ցանկացած անձի, որը պնդում է, որ այս կամ այն անձը ենթարկվել է բռնությամբ անհետացման, իրավասու մարմիններին փաստեր տրամադրելու իրավունքը, որոնք պետք է դրանք քննեն ճշգրտորեն ու անկողմնապահորեն և անհրաժեշտության դեպքում անհապաղ ձեռնարկեն համակողմանի և անկողմնակալ հետաքննություն: Անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն` ապահովելու համար, որ անհետացած անձի անունից բողոք ներկայացնողը, վկաները, անհետացած անձի բարեկամներն ու պաշտպանը, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձինք պաշտպանված լինեն բողոքի կամ տրված որևէ վկայության հետևանքով վատ վերաբերմունքից կամ ահաբեկումներից:

2. Եթե կան հավաստի տեղեկություններ, որ անձը ենթարկվել է բռնությամբ անհետացման, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները պետք է սկսեն հետաքննություն անգամ այն դեպքում, եթե չկա պաշտոնական բողոք:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները`

ա. ունենան անհրաժեշտ լիազորություններ և միջոցներ արդյունավետ կերպով հետաքննություն վարելու համար, ներառյալ` իրենց հետաքննությանն առնչվող փաստաթղթերից և մյուս տեղեկատվություններից օգտվելու հնարավորությունը.

բ. անհրաժեշտության դեպքում դատական մարմնի նախնական թույլտվությամբ, որը պետք է անհապաղ տրվի, ունենան մուտքի հնարավորություն ցանկացած կալանավայր կամ մեկ այլ վայր, որտեղ, ըստ հավաստի տեղեկությունների, կարող է գտնվել անհետացած անձը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի կանխարգելելու և պատժելու համար այն գործողությունները, որոնք խոչընդոտում են քննությունը վարելուն: Նա պետք է մասնավորապես ապահովի, որ բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած կասկածյալները չխոչընդոտեն հետաքննության ընթացքին՝ ճնշում գործադրելով, ահաբեկելով և հետապնդելով անհետացած անձի վերաբերյալ բողոք ներկայացնողին, վկաներին, բարեկամներին և նրանց պաշտպանին, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։