Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Կողմ պետությունների միջև հանձնման նպատակներից ելնելով` բռնությամբ անհետացման հանցագործությունը չպետք է դիտարկվի որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներից առաջացած հանցագործություն: Համապատասխանաբար, նման հանցագործության վրա հիմնված` հանցագործի հանձնման վերաբերյալ հարցումը չի կարող մերժվել միայն այս հիմքով:

2. Բռնությամբ անհետացման հանցագործությունը, որպես հանձնում նախատեսող հանցագործություն, պետք է ներառվի Կողմ պետությունների միջև հանցագործի հանձնման վերաբերյալ ցանկացած պայմանագրում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

3. Կողմ պետությունները պարտավորվում են ներառել բռնությամբ անհետացման հանցագործությունը այն հանցագործությունների շարքում, որոնք հանգեցնում են հանձնման, հանձնման մասին ցանկացած պայմանագրում, որը հետագայում կկնքվի իրենց միջև:

4. Եթե Կողմ պետությունը, որը հանցագործի հանձնումը առկա պայմանագրով պայմանական է կատարում, ստանում է հանցագործի հանձնման խնդրանք այլ Կողմ պետությունից, որի հետ չունի հանցագործի հանձնման մասին պայմանագիր, սույն Կոնվենցիան կարող է համարել անհրաժեշտ իրավական հիմք բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած հանցագործի հանձնման համար:

5. Կողմ պետությունները, որոնք հանցագործի հանձնումը առկա պայմանագրով պայմանական չեն կատարում, բռնությամբ անհետացման հանցագործությունն իրենց երկրների միջև պետք է ճանաչեն հանձնման հանգեցնող հանցագործություն:

6. Հանձնումը բոլոր դեպքերում պետք է իրականացվի հայցվող Կողմ պետության ներպետական օրենքով նախատեսված պայմաններին կամ իրավական օգնության մասին կիրառվող պայմանագրերին համապատասխան, ներառյալ` մասնավորապես հանձնման նվազագույն պատժամիջոցի պայմաններին առնչվող պահանջներին և հիմքերին, որոնց առնչությամբ պահանջող Կողմ պետությունը կարող է մերժել հանձնումը կամ դրա վերաբերյալ վերապահումներ անել` առաջ քաշելով որոշակի պայմաններ:

7. Սույն Կոնվենցիայում ոչ մի կետ չպետք է մեկնաբանվի որպես հանցագործին հանձնելու հարկադրված պարտավորություն, եթե հայցվող Կողմ պետությունը փաստացի հիմքեր ունի կարծելու, որ հարցումն արվել է անձին հետապնդելու և պատժելու նպատակով` ելնելով անձի սեռից, ռասայից, հավատքից, ազգությունից, էթնիկ ծագումից, քաղաքական հայացքներից կամ սոցիալական որոշակի խմբին պատկանելությունից, կամ տվյալ հարցման բավարարումը կարող է այդ անձին վնաս հասցնել այս պատճառներից որևէ մեկով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։