Հոդված 18
Հոդված 18
1. 19-րդ և 20-րդ հոդվածներով պայմանավորված` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի, որ այս տեղեկատվության նկատմամբ օրինական հետաքրքրություն ունեցող բոլոր անձինք, ինչպիսիք են ազատազրկված անձի բարեկամները, նրանց ներկայացուցիչները կամ պաշտպանը, կունենան հետևյալ տեղեկատվությունը.
ա. ազատազրկման հրաման արձակող մարմնի վերաբերյալ.
բ. անձի ազատազրկման ամսաթիվը, ժամանակը, վայրը և անձին ազատազրկման վայր ընդունելու ամսաթիվը, ժամանակը, վայրը.
գ. այն մարմինը, որն ապահովում է վերահսկողությունը ազատազրկման նկատմամբ.
դ. ազատազրկված անձի գտնվելու վայրը, ներառյալ, ազատազրկման մեկ այլ վայր տեղափոխելու դեպքում, վերջնակետը և տեղափոխման համար պատասխանատու մարմինը.
ե. ազատման ամսաթիվը, ժամանակը և վայրը.
զ. ազատազրկված անձի առողջական վիճակի մասին տեղեկություններ.
է. ազատազրկման ընթացքում մահվան դեպքում` մահվան պատճառը և հանգամանքները, աճյունի հանձնման վերջնակետը:
2. Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձանց` ազատազրկված անձի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելիս ցանկացած ոչ պատշաճ վերաբերմունքից, ահաբեկումից կամ պատժից պաշտպանելու համար: