Հոդված 19
Հոդված 19
1. Անձնական` ներառյալ բժշկական և ժառանգական տվյալները, որոնք հավաքվում և փոխանցվում են անհետացած անձին փնտրելու շրջանակներում, պետք է օգտագործվեն կամ մատչելի լինեն միայն անհետացած անձին փնտրելու նպատակով: Սա չպետք է խոչընդոտի բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված քրեական դատավարության ընթացքում նման տեղեկատվության օգտագործմանը կամ փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելուն:
2. Անձնական` ներառյալ բժշկական և ժառանգական տվյալների հավաքումը, մշակումը, օգտագործումը կամ պահպանումը չպետք է խախտեն մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները կամ անձի արժանապատվությունը: