Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Միայն այն դեպքերում, երբ անձը գտնվում է օրենքի պաշտպանության տակ, և ազատազրկումը ենթակա է դատական հսկողության, 18-րդ հոդվածում նշված տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ պատճառներով, երբ խիստ անհրաժեշտ է և նախատեսված է օրենքով, և երբ տեղեկատվության փոխանցումը կարող է բացասաբար ազդել անձի անձնական կյանքին ու անվտանգությանը, խոչընդոտել քրեական հետաքննությանը կամ այլ համարժեք պատճառներին` օրենքին և կիրառվող միջազգային օրենքներին և սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան: Ոչ մի դեպքում չպետք է լինեն 18-րդ հոդվածում նշված տեղեկատվության իրավունքի վերաբերյալ սահմանափակումներ, որոնք կարող են իրենցից ներկայացնել 2-րդ հոդվածում նշված գործողություններ կամ խախտել 17-րդ հոդվածի 1-ին կետը:

2. Առանց խոչընդոտելու անձի ազատազրկման օրինականության վերաբերյալ քննարկման հարցին` Կողմ պետությունները պետք է երաշխավորեն 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց անհետաձգելի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը անհապաղ ձեռք բերելու միջոցով: Այս պաշտպանության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է դադարեցվի կամ սահմանափակվի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։