Հոդված 23
Հոդված 23
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ օրենքի կատարումն ապահովող քաղաքացիական կամ զինվորական ծառայողների, բժշկական անձնակազմի, պետական պաշտոնյաների և այլ անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ցանկացած ազատազրկված անձի կալանքի տակ պահելուն կամ նրա հետ վարվելուն, մասնագիտական վերապատրաստումը ներառի սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում և տեղեկատվություն, որպեսզի`
ա. կանխարգելի այդպիսի պաշտոնյաների ընգրկումը բռնությամբ անհետացման հանցագործությունում.
բ. մատնանշի բռնությամբ անհետացման հետ կապված հետաքննության և կանխարգելման կարևորությունը.
գ. ապահովի, որ ճանաչվի բռնությամբ անհետացմանն առնչվող գործերը լուծելու վերաբերյալ հարցի հրատապության անհրաժեշտությունը:
2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ արգելվեն այն հրամաններն ու հրահանգները, որոնք ուղղված են բռնությամբ անհետացման գործողություն կատարելու թույլտվությանը կամ խրախուսմանը: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի, որ այն անձը, որը հրաժարվում է ենթարկվել նման հրամաններին, չի պատժվի:
3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, որոնք հիմքեր ունեն ենթադրելու, որ տեղի է ունեցել կամ տեղի կունենա բռնությամբ անհետացում, դրա մասին զեկուցեն իրենց վերադասներին և, անհրաժեշտության դեպքում, այն իրավասու իշխանություններին կամ մարմիններին, որոնց տրված են ստուգման կամ պաշտպանության լիազորություններ: