Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

1. Սույն Կոնվենցիայում «տուժող» բառը նշանակում է` անհետացած անձ և ցանկացած անհատ, որին ուղղակի վնաս է հասցվել բռնությամբ անհետացման արդյունքում:

2. Յուրաքանչյուր տուժող իրավունք ունի իմանալու ճշմարտությունը բռնությամբ անհետացման հանգամանքների, հետաքննության ընթացքի և արդյունքների, անհետացած անձի ճակատագրի մասին: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է այս ուղղությամբ ձեռնարկի համապատասխան միջոցներ:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները անհետացած անձանց փնտրելու, գտնվելու վայրը պարզելու, նրանց ազատելու, իսկ մահվան դեպքում` նրանց աճյունների տեղը հայտնաբերելու, դրանց նկատմամբ հարգանքի ապահովման և վերադարձնելու համար:

4. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է իր իրավական համակարգում ապահովի, որ բռնությամբ անհետացման տուժողները իրավունք ունենան ստանալու անհետաձգելի, արդար ու համարժեք փոխհատուցում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փոխհատուցում ստանալու իրավունքն ընդգրկում է նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը, իսկ հարմար առիթի դեպքում` փոխհատուցման մյուս ձևերը, ինչպիսիք են`

ա. իրավունքների վերականգնումը.

բ. արդարացումը.

գ. պահանջների բավարարումը, ներառյալ արժանապատվության և բարի համբավի վերականգնումը.

դ. դեպքը չկրկնվելու երաշխիքները:

6. Առանց խոչընդոտելու հետաքննությունը շարունակելու պարտավորությանը` մինչև անհետացած անձի ճակատագրի վերաբերյալ ինչ-որ բան պարզելը յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր՝ կապված անհետացած այն անձանց իրավական վիճակի հետ, որոնց ճակատագիրն անհայտ է, և` նրանց հարազատների իրավական վիճակի, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը, ֆինանսական հարցերը, ընտանեկան իրավունքն ու սեփականության իրավունքները:

7. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի այն կազմակերպությունների և միավորումների ստեղծման և դրանց աշխատանքներում ազատ մասնակցելու իրավունքը, որոնք զբաղվում են բռնությամբ անհետացումների հանգամանքների ու անհետացած անձանց ճակատագրի վերաբերյալ ինչ-որ բան պարզելուն աջակցմամբ ու բռնությամբ անհետացման տուժողներին օգնության տրամադրմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։