Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար պետք է ստեղծվի բռնությամբ անհետացման հարցերով Կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Կոմիտեն պետք է բաղկացած լինի բարոյական բարձր հատկանիշներով օժտված և մարդու իրավունքների ոլորտի ճանաչված 10 որակյալ փորձագետներից, ովքեր պետք է աշխատեն` ներդնելով իրենց բոլոր հնարավորությունները, լինեն անկախ ու անկողմնակալ: Կոմիտեի անդամները պետք է ընտրվեն Կողմ պետությունների կողմից՝ աշխարհագրական հավասարաչափ բաշխմամբ: Պատշաճ կերպով պետք է հաշվի առնվեն իրավական փորձ ունեցող անձանց մասնակցության օգտակարությունը Կոմիտեի աշխատանքում և գենդերային ներկայացվածության հավասարակշռությունը:

2. Կոմիտեի անդամները պետք է ընտրվեն գաղտնի քվեարկությամբ` այն թեկնածուների ցուցակից, որոնք առաջադրվել են Կողմ պետությունների կողմից` իրենց քաղաքացիներից, Կողմ պետությունների հանդիպումների ընթացքում, որոնք այս նպատակով երկու տարին մեկ անգամ հրավիրվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Այս հանդիպումներում Կողմ պետությունների 2/3-ը ապահովում է քվորում. Կոմիտեի անդամ են ընտրվեն այն անձինք, որոնք ստացել են առավելագույն ձայներ, ինչպես նաև ներկա գտնվող ու քվեարկող Կողմ պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

3. Առաջին ընտրությունը պետք է տեղի ունենա սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Յուրաքանչյուր ընտրության օրվանից 4 ամիս առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է գրություն ուղարկի Կողմ պետություններին՝ առաջարկելով նրանց երեք ամսվա ընթացքում առաջադրել թեկնածություններ: Գլխավոր քարտուղարը պետք է կազմի առաջադրված թեկնածուների ցուցակը այբբենական կարգով` նշելով յուրաքանչյուր Կողմ պետության կողմից առաջադրված թեկնածուին և ցուցակը ներկայացնի բոլոր Կողմ պետություններին:

4. Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Նրանք ունեն մեկ անգամ վերընտրվելու իրավունք: Այնուամենայնիվ, առաջին ընտրությունում ընտրված անդամներից հինգի ժամկետը լրանում է երկու տարուց. առաջին ընտրությունից անմիջապես հետո այս հինգ անդամների անուններն ընտրվում են վիճակահանությամբ` սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանդիպումը նախագահողի կողմից:

5. Եթե Կոմիտեի անդամը մահանում է կամ հրաժարական է տալիս կամ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները Կոմիտեում, այն Կողմ պետությունը, որը նշանակել է այդ թեկնածուին, սույն հոդվածի 1-ին կետում նշված չափանիշների համաձայն, պետք է նշանակի իր պետությունից մեկ այլ թեկնածու` պարտավորության ժամկետը ավարտին հասցնելու համար` Կողմ պետությունների մեծամասնության հավանությունը ստանալուց հետո: Այսպիսի հավանությունը համարվում է վերջնական, եթե Կողմ պետությունների կեսը կամ կեսից ավելին բացասական պատասխան չի տվել` 6 ամսվա ընթացքում տեղեկացված լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված նշանակման մասին:

6. Կոմիտեն հաստատում է իր սեփական կանոնակարգը:

7. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է Կոմիտեին ապահովի անհրաժեշտ միջոցներով, աշխատակազմով և հնարավորություններով իր գործառույթների արդյունավետ իրականացման համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է գումարի Կոմիտեի առաջին հանդիպումը:

8. Կոմիտեի անդամներն օգտվում են այն նույն հնարավորություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք տրամադրվում են ՄԱԿ-ի առաքելություններում աշխատող փորձագետներին, ինչպես նշված է «ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի համապատասխան բաժիններում:

9. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է համագործակցի Կոմիտեի հետ և օժանդակի իր անդամներին իրենց առաքելությունն իրականացնելիս Կողմ պետության կողմից հաստատված Կոմիտեի գործառույթների սահմաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։