Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնի զեկույց սույն Կոնվենցիայի պարտավորությունները արդյունավետ կատարելու համար ձեռնարկված միջոցների վերաբերյալ սույն Կոնվենցիայի` տվյալ Կողմ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

2. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այս զեկույցը տրամադրում է բոլոր Կողմ պետություններին:

3. Յուրաքանչյուր զեկույց պետք է քննարկվի Կոմիտեի կողմից, որը կներկայացնի նման մեկնաբանություններ, դիտողություններ ու առաջարկություններ, եթե անհրաժեշտ համարի: Մեկնաբանությունները, դիտողություններն ու առաջարկությունները պետք է հաղորդվեն տվյալ Կողմ պետությանը, որը կարող է դրանց պատասխանել իր սեփական նախաձեռնությամբ կամ Կոմիտեի խնդրանքով:

4. Կոմիտեն կարող է նաև խնդրել Կողմ պետություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն սույն Կոնվենցիայի իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։