Հոդված 39
Հոդված 39
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին վավերացման և միանալու 20-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` 30-րդ օրը:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում և միանում է սույն Կոնվենցիային վավերացման և միանալու 20-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այս պետության վավերացման և միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` 30-րդ օրը: