Հոդված 42
Հոդված 42
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Կողմ պետությունների միջև ցանկացած տարաձայնություն, որը չի կարող լուծվել բանակցությունների կամ սույն Կոնվենցիայով ուղղակիորեն նախատեսված ընթացակարգերի միջոցով, նրանցից մեկի խնդրանքով պետք է ներկայացվի միջնորդ դատարանին: Եթե միջնորդ դատարանում գործը քննելու վերաբերյալ հարցման օրվանից 6 ամսվա ընթացքում Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջնորդ դատարանի կազմավորման շուրջ, այս Կողմերից որևէ մեկը կարող է վեճը տեղափոխել Արդարադատության միջազգային դատարան՝ Դատարանի կանոնադրության համաձայն խնդրանք ներկայացնելով:
2. Պետությունը կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու ժամանակ հայտարարել, որ ինքը սահմանափակված չէ սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները չպետք է սահմանափակված լինեն սույն հոդվածի 1-ին կետով որևէ Կողմ պետության առնչությամբ, որը նման հայտարարություն է արել:
3. Որևէ Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն հայտարարություն է արել, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը՝ ծանուցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: