Հոդված 6
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի քրեական պատասխանատվության ենթարկելու գոնե`
ա. այն անձին, որը կատարում է բռնությամբ անհետացման գործողություն, հրամայում, դրդում կամ ստիպում է իրականացնել այդ գործողությունը, դրա իրականացման փորձ է կատարում, մեղսակից է կամ մասնակցում է այդ գործողությանը.
բ. այն վերադասին, ով`
i) իմացել կամ գիտակցաբար անտեսել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր անմիջական իրավասության և վերահսկողության տակ գտնվող ենթակաները կատարել են կամ փորձել են կատարել բռնությամբ անհետացման հանցագործություն.
ii) անմիջականորեն պատասխանատու է եղել և վերահսկողություն է իրականացրել բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված գործունեության նկատմամբ, և
iii) չի ձեռնարկել անհրաժեշտ և խելամիտ միջոցներ իր իրավասության շրջանակներում կանխարգելելու կամ զսպելու համար բռնությամբ անհետացման գործողության կատարումը կամ ներկայացնելու խնդիրն իրավասու մարմիններին հետաքննության կամ հետապնդման համար.
գ. վերը նշված «բ» ենթակետը կիրառվում է` առանց խախտելու պատասխանատվությանն առնչվող առավել խիստ սկզբունքները, որոնք կիրառվում են համապատասխան միջազգային իրավունքում զինվորական հրամանատարի կամ այն անձի համար, ով փաստացի իրականացնում է զինվորական հրամանատարի գործառույթներ:
2. Պետական մարմնից, քաղաքացուց, զինվորականից կամ այլ անձից հրաման կամ հրահանգ ստանալը չի կարող դիտարկվել իբրև բռնությամբ անհետացման հանցագործության արդարացում: