Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի` հաստատելու իր իրավասությունը բռնությամբ անհետացման հանցագործության նկատմամբ իր լիազորությունն իրականացնելու համար`

ա. երբ հանցագործությունը կատարվել է իր իրավասության տակ գտնվող որևէ տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված նավում կամ օդանավում.

բ. երբ ենթադրյալ օրինախախտը տվյալ պետության քաղաքացի է.

գ. երբ անհետացած անձը տվյալ պետության քաղաքացի է, և Կողմ պետությունը դա նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկի նաև այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են` հաստատելու իր իրավասությունը բռնությամբ անհետացման հանցագործության նկատմամբ լիազորություն իրականացնելու համար, երբ ենթադրյալ օրինախախտն իր իրավասության տակ գտնվող որևէ տարածքում է, եթե նա չի հանձնում կամ փոխանցում նրան մեկ այլ պետության իր միջազգային պարտավորություններին համապատասխան կամ նրան չի հանձնում միջազգային քրեական դատարանին, որի իրավասությունն ինքը ճանաչում է:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում քրեական որևէ լրացուցիչ իրավազորություն, որն իրականացվում է ազգային իրավունքին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։