Հոդված 145. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը վերադաս մաքսային մարմնի կողմից
Հոդված 145. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը վերադաս մաքսային մարմնի կողմից
1. Վերադաս մաքսային մարմինն իրավունք ունի պետական սեփականությանը փոխանցված ապրանքները անհատույց փոխանցելու շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին` դատարանի որոշման հիման վրա: Սույն մասին համապատասխան անհատույց փոխանցված ապրանքները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինները և կազմակերպությունները պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման նպատակով գրավոր դիմումը և դատարանի որոշումը ներկայացնում են վերադաս մաքսային մարմին, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը դիմումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, որոշում է կայացնում պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշման հիման վրա պետությանը հանձնված ապրանքները մաքսային մարմինների կողմից 30 օրվա ընթացքում անհատույց փոխանցվում են դատական կարգով որոշված պետական մարմին կամ կազմակերպություն:
Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը ձևակերպվում է վերադաս մաքսային մարմնի և ապրանքները անհատույց ստացող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարների ստորագրած արձանագրությամբ, որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները: