Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 25 · ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ

Հոդված 174. Ապրանքները բաց թողնելը մերժելը

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 174. Ապրանքները բաց թողնելը մերժելը

1. Սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով սահմանված` ապրանքները բաց թողնելու համար նախատեսված պահանջների և պայմանների պահպանված չլինելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքները բաց թողնելը՝ դրա պատճառների մասին գրավոր տեղեկացնելով հայտարարատուին:

2. Ապրանքները բաց թողնելու մերժման ձևակերպման կարգը սահմանում է Միության հանձնաժողովը:

3. Մաքսային մարմինը մերժում է ապրանքները բաց թողնելը, եթե մաքսային հսկողության արդյունքներով բացահայտվել են օրենքով սահմանված դրույթների խախտման վերաբերյալ փաստեր: Սույն մասով նախատեսված ապրանքները բաց թողնելը թույլատրվում է, եթե՝

1) բացահայտված՝ վարչական իրավախախտումների բնույթ չունեցող խախտումները վերացված են.

2) բացահայտված խախտումները վերացված են, իսկ ապրանքները օրենքով սահմանված կարգով առգրավված չեն կամ կալանքի վերցված չեն:

4. Ապրանքների բաց թողնման մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։