Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Հոդված 57. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 57. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները իրենցից ներկայացնում են փաստաթղթավորված տեղեկատվության և տվյալների համախումբ, որը ներառում է մաքսային մարմիններում ստեղծվող, մշակվող և հավաքվող տվյալների շտեմարաններ, այդ թվում՝

1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մաքսային մարմինների հետ գործողությունների իրականացման ընթացքում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվություն.

2) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման շրջանակներում պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվություն.

3) մաքսային մարմինների հարցումների հիման վրա և (կամ) միջազգային տեղեկատվության փոխանակման շրջանակներում օտար երկրների պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկատվություն:

2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման կարգը, տեղեկատվության և տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, փաստաթղթավորման պահանջները սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

3. Անձանց կողմից մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրսներում առկա սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։