Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ:

Հոդված 25. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարումը

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 25. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարումը

1. Ռեեստրը վարում է վերադաս մաքսային մարմինը՝ էլեկտրոնային եղանակով։

2. Ռեեստրների ձևերը հաստատվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:

3. Ռեեստրները ձևավորում են մաքսային մարմինները իրավաբանական անձանց այդ ռեեստրներում հաշվառելու, փոփոխություններ կատարելու և հանելու մասին որոշումների, ինչպես նաև ռեեստրներում հաշվառված մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների գործունեության կասեցման և վերսկսման մասին որոշումների հիման վրա։ Ռեեստրներում փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից այդ մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

4. Ռեեստրները հրապարակվում են մաքսային մարմինների պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։