Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 215. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը՝ մաքսային մարմինների թույլտվությամբ

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 215. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը՝ մաքսային մարմինների թույլտվությամբ

1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը Միության օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասում չնշված հիմքերով իրականացվում է մաքսային մարմինների թույլտվությամբ։

2. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու դեպքում այդ անձը ստանձնում է Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու պարտավորությունը։

3. Հայտարարատուն պարտավոր է վճարել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի գումարներն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում օգտագործել է ապրանքները, եթե նշված մաքսային ընթացակարգով առաջացել է մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորություն:

4. Անձը, որին փոխանցվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, մաքսային մարմնի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքները փոխանցելու մասին որոշման կայացման օրվանից, Միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան, ունի իրավունքներ և կրում է պարտավորություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։