ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 41 · ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 237. Հատուկ մաքսային ընթացակարգը
Հոդված 237. Հատուկ մաքսային ընթացակարգը
1. Հատուկ մաքսային ընթացակարգը կարգավորում է Միության օրենսդրությամբ սահմանված ցանկով և պայմաններով առանձին տեսակի ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխումը՝ առանց մաքսատուրքի, հարկերի վճարման և արգելքների ու սահմանափակումների կիրառման, բացառությամբ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: