Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 146. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնելը

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 146. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնելը

1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։

2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն Միության հանձնաժողովի սահմանած ձևով:

3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված դեպքերում։

4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերը վերցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։