ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 30 · «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 189. Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները, հաշվետվությունների և հաշվետվողականության ապահովումը
Հոդված 189. Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները, հաշվետվությունների և հաշվետվողականության ապահովումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկ:
2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: