Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 29 · «մաքսային տարանցում» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 185. «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորություններն ու պատասխանատվությունը

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 185. «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորություններն ու պատասխանատվությունը

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման ժամանակ փոխադրողի պարտավորությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածով:

2.«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին չհասցնելու դեպքում փոխադրողը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե ապրանքներն այդ ընթացակարգով բաց են թողնվել Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքից բացի, այլ դեպքերում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ փոխադրողի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում վերջինս կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե խախտումը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։