Հոդված 157. Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման մասին
Հոդված 157. Ընդհանուր դրույթներ մաքսային հայտարարագրման մասին
1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են Միության մաքսային օրենսգրքի 27-րդ և 47-50-րդ գլուխներին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և սույն օրենքին համապատասխան։
2. Ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ և անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հայտարարատուն մաքսային ձևակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձևակերպումների մասնագետի միջոցով, բացառությամբ սույն օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի: