ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 29 · «մաքսային տարանցում» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 182. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպումը
Հոդված 182. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպումը
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 215-րդ և 216-րդ հոդվածներով:
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված տարանցման հայտարարագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածին համապատասխան: