Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 35 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 220. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 220. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները

1. Ապրանքների բաց թողնումը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ՝ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող ապրանքների համար «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Վերադաս մաքսային մարմինը ուսումնասիրում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին։

4. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին վերադաս մաքսային մարմնի մերժման մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը։ Վերադաս մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։