Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 25 · ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ

Հոդված 173. Պայմանական բաց թողնումը

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 173. Պայմանական բաց թողնումը

1. Պայմանական բաց թողնված ապրանքներ են համարվում Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դեպքերում բաց թողնված ապրանքները, ինչպես նաև հետևյալ ապրանքները.

1) սահմանված ժամկետում առանձին ապրանքային խմբաքանակներով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ներմուծված ապրանքի բաղադրամասերը.

2) «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Վերաարտահանում», «Մաքսային տարանցում» և «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում` այլ ապրանքներ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ապրանքները համարվում են պայմանական բաց թողնված մինչև Միության ապրանքների կարգավիճակ ստանալը կամ դրանց փաստացի ոչնչացումը կամ Միությունից արտահանումը կամ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։