ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 254. Մաքսային մարմինների՝ հետաքննության և նախաքննության վարույթ իրականացնելը
Հոդված 254. Մաքսային մարմինների՝ հետաքննության և նախաքննության վարույթ իրականացնելը
1. Մաքսանենգության և այլ մաքսային իրավախախտումների հատկանիշների դեպքերում հետաքննության և նախաքննության վարույթն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Մաքսային մարմինը քրեական գործ է հարուցում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության դրույթներով, կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ` իրավախախտման հետքերը բացահայտելու ու ամրապնդելու և իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով: