Հոդված 100
Հոդված 100.
Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով`
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը.
3) լուծում է հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը.
4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.
5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների մասին.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.
8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին.
9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին: