Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 51

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51.

Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ` Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահ ընտրված է համարում այն թեկնածուն, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե Հանրապետության Նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն:

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո` տասնօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։