Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25
Հոդված 25.
Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:
Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության կամ միավորման: