Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 63
Հոդված 63.
Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:
Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նրա ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները:
Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Նորընտիր Ազգային ժողովը չի կարող արձակվել ընտրությունից հետո մեկ տարվա ընթացքում:
Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական դրության ժամանակ կամ Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված: