Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 55

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55.

Հանրապետության Նախագահը`

1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

3) Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող է արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը.

4) նշանակում և ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ և կազմավորում կառավարություն.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում.

6) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, ստորագրում է Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերը, վավերացնում միջկառավարական պայմանագրերը.

8) նշանակում և ետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.

9) վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազին.

10) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ և նախագահ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրան.

11) Սահմանադրության 95 հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարանների նախագահներին ու դատավորներին, գլխավոր դատախազի տեղակալներին և դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին, կարող է դադարեցնել դատավորի լիազորությունները, համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին, ազատում է իր կողմից նշանակված դատախազներին.

12) զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ.

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին.

15) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը.

16) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.

17) ներում է շնորհում դատապարտյալներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։