Գլուխ 6 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 94
Հոդված 94.
Դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության Նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը:
Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:
Խորհրդի կազմի մեջ մտնում են նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ:
Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորներից: Դատավորների ընդհանուր ժողովները յուրաքանչյուր տեղի համար գաղտնի քվեարկությամբ առաջադրում են երեքական թեկնածու:
Խորհրդի դատախազ անդամների թեկնածությունները առաջադրում է գլխավոր դատախազը: