Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 83
Հոդված 83.
Ազգային ժողովը`
1) Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է կենտրոնական բանկի նախագահ և նրա տեղակալ.
2) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ, սահմանադրական դատարանի անդամներ և սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.
3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրան: