Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 77
Հոդված 77.
Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:
Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ: