Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` հորիզոնական հավասար շերտերով:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է.

կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր Հայրենիքն» է:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։